Սանտա Կլաուսն արդեն եկել է (տեսանյութ)
Չնայած Կաթոլիկ աշխարհը Սուրբ ծնունդը նշում է դեկտեմբերի 24-ին, սակայն Սանտա Կլաուսը կամ Սուրբ Նիկոլան այսօր արդեն եկել է Տրանսիլվանիա՝ իր հետ բերելով ձյուն ու նվերներ։
Այստեղ դեկտեմբերի 5-ին բոլորը սպասում են Սուրբ Նիկոլաին, ով համարվում է Պահապան Հրեշտակ, ով պաշտպանում է աշխարհի բոլոր երեխաներին։
Համաձայն Ռումինիայի այս հատվածում ապրող հունգարացիների՝ դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Սուրբ Նիկոլան գալիս եւ քաղցրավենիք է դնում կոշիկների մեջ, որոնք նախօրոք մաքրվում եւ դրվում են պատուհաններին։
Տրանսիլվանիայի բնակիչները կատակում են,որ ի տարբերություն նախկինի, ներկայումս Սուրբ Նիկոլան բացի քաղցրավենիքից նաեւ այլ նվերներ է բերում, ինչին եւ հենց այս օրը սպասում են մեծից փոքր։
Ասում են, որ Սուրբ Նիկոլան շատ հարուստ է եւ այդ օրը իր հարստությունը կիսում է բոլորի հետ, ու «եթե դու լավ աղջիկ ես կամ տղա, ապա Սանտան քեզ չի մոռանա»։