Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողություն համագյուղացու ննջասենյակից

Հասարակություն
8add785b32f1c6d05071b2aca76aa5dc

Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Այգեզարդ գյուղից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արթուր Ս.-ին:

Պարզվել է, որ նա նոյեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, բացելով համագյուղացու տան պատուհանը՝ ննջասենյակի պահարանից գողացել է զարդատուփ՝ ոսկյա զարդերով:

Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում է ոստիկանությունը։