Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանկոմատի գողությունը բացահայտվել է

Հասարակություն
14647e9ee62b791874146a8acf79a622

Նոյեմբերի 25-ի գիշերը անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի տարածքի մուտքի դուռը եւ մտնելով ներս՝ էլեկտրական սղոցի գործադրմամբ ապամոնտաժել եւ հափշտակել էին բանկոմատի դրամարկղը, որում առկա էր 1 մլն 854 հազար դրամ:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:

Դեկտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով տարբեր ստորաբաժանումների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով չորս անձանց բերման ենթարկեցին ոստիկանության Ախուրյանի բաժին:

Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։