Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժ, որը շատերին դեռ ցնցում է

Հասարակություն
daaa031eabe47cd187e22b85b261d0e4

24 տարի առաջ` հենց այս րոպեներին ՀՀ տարածքի 40 տոկոսը մեկ ակնթարթում վերածվեց աղետի գոտու:

1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 11:41-ին, Հայաստանում տեղի ունեցավ տարբեր գնահատականներով մինչեւ 10 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Վայրկյանների ընթացքում գրեթե ամբողջությամբ ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները։ Ընդհանուր առմամբ ավերիչ երկրաշարժը վնաս հասցրեց Հայաստանի 21 քաղաքի և շրջկենտրոնի, 342 գյուղի։

Զոհվեց ավելի քան 25 հազար մարդ։ Մարդկային ամենամեծ կորուստները տվեցին երկրաշարժի էպիկենտրոն համարվող Գյումրին և Սպիտակը: Զոհվածների հարազատների միակ մխիթարությունը մահացած հարազատին ավերակների միջից գտնելն ու հողին հանձնելն էր:

Հենց 88-ի երկրաշարժից հետո մեր բառապաշարում ավելացան աղետի գոտի, որը 24 տարի անց դեռ մնացել է։