A
A
Խարդախության մեջ մեղադրվողը հայտնաբերվել է
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, երեկ՝ ժամը 22.50-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանային անցակետում, Ստամբուլ-Երևան երթուղու ավտոբուսի ժամանելուց հետո, բերման է ենթարկվել 52-ամյա Շամամ Եղիազարյանը, որը 2010 թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: