A
A
Վարորդն ու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ ժամը 02.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը պարզվում է) Երևանի Կիևյան փողոցի թիվ 8 շենքի մոտ բախվել է «Կիա» մակնիշի տաքսի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Կիա»-ի վարորդն ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: