Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաս անելը վտանգավոր է

Հասարակություն
b2ad48113eb665774c8a05b4c42df849

Արմավիրի Էջմիածնի թիվ 5 դպրոցը գտնվում է վթարային վիճակում և դպրոցում դասընթացներ անցկացնելը վտանգավոր է:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:
Իրականացվել է տեղանքի ակնադիտական ուսումնասիրում: Պարզվել է, որ դպրոցի ձախակոմյան հատվածում գտնվող առաջինից երրորդ հարկերում տեղաբաշխված դասասենյակները վթարային են: Դասասենյակների առաստաղներին նկատվել են առաստաղից պոկված ծեփեր և ճեղքեր (4x70սմ): Վերոնշյալ հարկերի դասասենյակներում նկատվել են առաստաղների կորացումներ, իսկ երկրորդ և երրորդ հարկերում` առաստաղին առաջացած փոքր ճեղքեր (մոտ 5մ):

Դպրոցի տնօրենին առաջարկվել է վերոնշյալ դասասենյակներում դադարեցնել դասընթացները և տրամադրվել է սահմանազատիչ ժապավեն` վտանգավոր տարածքի արգելափակման համար:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Արմավիրի մարզպետարանը:
Կստեղծվի հանձնաժողով ստեղծված իրավիճակը պարզաբանելու, գնահատելու և խնդրին լուծում տալու համար:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։