Վթար զորամասի մոտ
Իջևանի ՀՀ ՊՆ թիվ 51191 զորամասի մոտ երեկ տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի AVO 888 պ/հ և «Օպել» մակնիշի 32 ԼՕ 418 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ալբերտ Օրբելյանը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռուբիկ Հարությունյանը և ուղևոր Սամվել Մաքսյանը տեղափոխվել են Իջևանի բժշկակaն կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Ավտոմեքենան խրվել է ձնակույտի մեջ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհի 70-րդ կմ-ում` Վարդենիս գյուղի մոտ, «Օպել» մակնիշի 34 ՕD 128 պ/հ և չի կարողանում շարունակել ընթացքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: