Մի վստահեք էկոլոգիան քաղաքական գործչին
Եթե երկրաշարժ լինի Երևանի տարածքում,որտեղ կենտրոնացած է բնակչության 42 տոկոսը,մենք կկորցնենք շինությունների 80 տոկոսը և կունենանք 300.000 զոհ։
Այս մասին է ահազանգում է տեխնիկական գիտությունների դոկտոր Միքայել Մելքումյանը։
Նա գտնում է, որ ոլորտը կոռումպացված է, վերահսկողություն չկա։
«Շինարարները բերվում են գյուղերից,ովքեր միայն հող փորել գիտեն,ընդամենը մի ձեռքիս մատների վրա կարող եմ հաշվել շինարարական ընկերությունների կողմից կառուցված շենքերի քանակը»,-վրդովված նշեց պարոն Մելքումյանը։
Այսօր պարոն Մելքումյանը հատկապես մտահոգված է դպրոցների ճակատագրով և ստեղծել է «Փրկենք Երևանի դպրոցները երկրաշարժից» կազմակերպությունը. Նա առաջարկում է սեյսմամեկուսիչների տեղադրել հատկապես դպրոցական շենքերում։
«Սովետական միության ժամանակ կառուցված դպրոցները գտնվում են ողորմելի վիճակում։ Ես հասկացել եմ,որ էկոլոգիական և սեյսմիկ նշանակություն ունեցող հարցերը պետք չէ վստահել քաղաքական գործիչներին,նրանք միայն վերանորոգում են...»։
Կազմակերպությունը գործում է մի քանի ամիս և արդեն 5 միլիոն դրամ հավաքվել է։
Պարոն Մելքումյանը կատակում է.«Դարձել եմ համաշխարհային մուրացկան...»։