Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը վերադարձրեց երեխային

Հասարակություն
2df41e944ff240a45ba2172f8d200e21

Ընտանեկան անախորժությունը ստիպել է 19-ամյա կնոջը իր երեխայի հետ Քաշաթաղից գալ Երեւան։

Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, կինը սկզբում փորձել է ապաստան ստանալ Հայ Ավետարանչական ընկերակցությունում, սակայն մերժում է ստացել եւ մեկամյս երեխային այնտեղ թողնելով՝ տաքսի ծառայության մեքենա է նստել եւ գնացել հարմար ապաստան գտնելու։

Սակայն Երեւանի հասցեները լավ չիմանալով՝ մոլորվել է։ Ավետարանչական ընկերակցությունը զանգահարել է «Շտապ օգնություն» եւ երեխային տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Այնուհետեւ ոստիկանության միջամտությունից երեխան այժմ մոր հետ է՝ Մուսալեռ գյուղում։

Ոստիկանության Արաբկիրի բաժնում, ինչպես նշեցին լրատվական բաժնից, դեպքի հանգամանքները դեռ պարզվում են։