Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակամարտության մարդկային կողմը

Հասարակություն
cdaef47b841de1e4930fef4ad7e2c4d1

Արցախի Հանրապետության քաղաքացիների դիմանկարները տեղ են գտել միջազգային մրցանակներ ստացած ամերիացի լուսանկարիչ Ջոնաթան Բենքսի ֆոտոալբոմում։

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ինտերներնեյշնլ Ալերթ կազմակերպության և ԵՄ կողմից նախաձեռնած «Տարբեր դեմքեր, ընդհանուր հույսեր. հակամարտության մարդկային կողմը» արցախյան հակամարտությանը նվիրված ցուցահանդեսը։

«Ցուցահանդեսին ներկայացված են մարդկանց դեմքեր որոնք շատ ցայտուն կերպով ներկայացնում են արցախյան հակամարտության մարդկային կողմը այն իմաստով, որ յուրաքանչյուր մարդ ունի խաղաղության մեջ իր տանն ապրելու իրավունք»,- բացելով ցուցահանդեսը՝ ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։

Ջոնաթան Բենքսը լուսանկարներն արել է 2011 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Արցախում։

Ինտերներնեյշնլ Ալերթ կազմակերպության ներկայացուցիչ Մարինա Նադայն ասաց, որ ամենասկզբում չէր եղել ցուցահանդես կազմակերպելու գաղափարը. «Մենք ուղղակի հրավիրել էինք հայտնի ամերիկացի լուսանկարիչ Ջոնաթան Բենքսին այստեղ, որպեսզի նա լուսանկարի Արցախը և մենք մեր բրոշյուրների համար գեղեցիկ ֆոտոներ ունենանք»։

Մարինա Նադայը նշեց, որ առաջին տեղի է ունեցել 2011թվականին Բրյուսելում. «Այնտեղ ներկա էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց արձագանքից մենք հասկացանք, որ ցուցաանդեսը հաջողել է»։