Հրդեհ սուպերմարկետում
Դեկտեմբերի 12-ին, ժամը 06.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքում` Գավառի «Դովլաթ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.00-ին, մարվել` 07.12-ին:
Այրվել են սառնարան, կախովի պլաստմասե առաստաղ (150 քմ) և ցուցափեղկեր:
Այրվել է ավտոմեքենա
Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի Սարդարապատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.02-ին, մարվել` 02.17-ին:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ - 21015» մակնիշի 03 ԼՕ 790 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1977 թ. ծնված Անդրանիկ Ղազարյան) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին:
Այրվել է ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը և անվադողերը: Տուժածներ չկան:
Պատահարներ ճանապարհին
Դեկտեմբերի 11-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 04 ՕՏ 795 պ/հ (վարորդ` Զավեն Մխիթարյան) ավտոմեքենան: Տուժածներ չկան:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ - Վանաձոր ավտոճանապարհի 21-րդ կմ-ում` Արա գյուղի մոտ, առաջացել է ավտոմեքենաների խցանում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Վրաստանի Հանրապետության քաղաքացի Տեր-Մուրադ Լաբաձեին պատկանող «Վոլվո» մակնիշի ZHZ-722 պ/հ բեռնատարը և երթևեկությունը վերականգնվել է:
Տուժածներ չկան:
Այս մասին հայտնում Է ԱԻՆ-ը։