9 սամբիստ, 2 շախմատիստ
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան պաշտոնապես հրապարակել է այն մարզիկների անունները, ովքեր կպայքարեն 2012 թ լավագույն մարզիկի կոչման համար:
Նրանք 31-ն են.
Արսեն Ջուլֆալակյան, Արթուր Ալեքսանյան, Յուրի Պատրիկեեւ (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 3)
Դավիթ Սաֆարյան (ազատ ոճի ըմբշամարտ)
Հովհաննես Դավթյան (ձյուդո)
Հռիփսիմե Խուրշուդյան, Սամվել Գրիգորյան, Աղասի Աղասյան, Վարդան Դավթյան, Հայկ Հակոբյան, Սմբատ Սարգսյան, Վանիկ Ավետիսյան (ծանրամարտ, 7)
Երջանիկ Ավետիսյան (ստենդային հրաձգություն)
Հարություն Սերդինյան (սպորտային մարմնամարզություն)
Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան (շախմատ, 2)
Մխիթար Մխիթարյան, Գայանե Խաչատրյան, Սոսե Բալասանյան, Տիգրան Կիրակոսյան, Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Հարություն Մեհրաբյան, Մավրիկ Նասիբյան, Վահիկ Վարդանյան (սամբո, 9)
Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս (ֆուտբոլ, 6)
Տարվա լավագույն թիմի կոչմանը հավակնում են շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, «Միկա» շախմատի կանանց թիմը, ծանրամարտի Հայաստանի ուսանողական հավաքականը եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը:
Հայաստանի 2012 թ լավագույն մարզիկի քվեարկությունը մեկնարկեց այսօր: Այն որոշվում է մարզական լրագրողների շրջանում անցկացվող հարցման արդյունքներով: Տարվա 10 լավագույն մարզիկների ցանկը հայտնի կդառնա դեկտեմբերի 20-ին: