Կովերը պարտադիր ականջակալ պիտի կրեն (տեսանյութ)
Վայոց ձորի 18 հազար խոշոր եղջերավոր կենդանիներ արդեն համարակալվել եւ հաշվառվել են: Հանրապետության մնացած կենդանիներին կհաշվառեն 2013թ-ի սկզբից։
«Համարակալման համար անհրաժեշտ են այդ ականջակալները: Դրանց մասով պետք է նշեմ` մենք ունենք հին ականջակալներ, որոնց միջոցով մենք համարակալումն իրականացնում ենք, սակայն հետո այդ համարակալման գործընթացը անընդհատ դարձնելու համար ընդամենը ականջակալի գումարներն է»,- ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը։
Այսօր «Սննդի անվտանգության համակարգի հզորացման գորոծողությունների» թեմայով համաժողովում պարոն Բախչագուլյանը վստահեցրեց, թե կենդանիների համարակալումը թույլ կտա իրականացանել իրենց ծառայության սկզբունքները
«Ֆերմայից պատառաքաղ, եւ դաշտից սեղան սկզբունքների կիրառելիությունը հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ ֆերմայի եւ դաշտի տեղը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գիտի»,-ասում է նա։
Իսկ իմանալով յուրաքանչյուր կենդանու գտնվելու վայրը, Սննդի անվտանգության պետական ծառայությունը, ըստ Աբրամ Բախչագուլյանի, կկարողանան հսկողություն սահմանել կենդանիների տեղաշարժի, եւ հիվանդությունների նկատմամբ.
Սննդի անվտանգության պետական ծառայությունը 2010թ. հունվարից սեպտեմբեր ամիսներին իրենց ծրագրերի իրականացման համար օտարերկրյա ներդրողներից ընդհանուր առմամբ ստացել են 472,2 մլն ԱՄՆ դոլար: