Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնասպանության փորձ է արել

Հասարակություն
051f3b1b2d032e76e3703cdcbb11858d

Ավելի քան մեկ ամիս Սերժ Սարգսյանին ուղված նամակի պատասխանին սպասելուց հետո ստեփանավանցի Սոֆիա Ստեփանյանն երկու օր առաջ ինքնասպանության փորձ է կատարել՝ բողոքելով դատական վճռի դեմ։

Նրան տեղափոխել են Ստեփանավանի հիվանդանոց, որտեղից արդեն դուրս է գրվել։

«Հիվանդանոց տեղափոխվելու պահին և այնտեղ գտնվելու ողջ ընթացքում Սոֆիա Ստեփանյանի վիճակը գնահատվել է բավարար։ Ինքնասպանության փորձ է արել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր ընդունելով»,- ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կոտինյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Տավուշի մարզի Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի նրա որդին Հայկ Մաղաքյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ իր զինծառայակցին ինքնասպանության հասցնելու համար։

Վճռաբեկ դատարանն այս վճիռը մեկ անգամ արդեն բեկանել էր՝ ապացույցների անբավարար լինելու պատճառով։

Կինը նամակ է գրել Սերժ Սարգսյանին,որում ներկայացրել է իր որդու դատավարության բոլոր մանրամասները՝ ապացուցելով, որ իր որդին անմեղ է։

«Եթե Սերժ Սարգսյանը չարձագանքի իմ նամակին, ես երկրորդ անգամ կփորձեմ ինքնասպան լինել։ Ես ափսոսում եմ, որ ինձ փրկել են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տիկին Սոֆիան։