«Լիքը չղջիկ ու քոռ բու է լցվել» (տեսանյութ)
Բանաստեղծ Վազգեն Ուշին պատրաստվում է դիմավորել իր կյանքի 80-րդ ամանորը: Բանաստեղծություններ գրել է վաղ տարիքից ,սակայն մինչև այսօր էլ ընտանիքի ապրուստը վաստակում է եռակցողի մասնագիտությամբ:
Վազգեն Ուշին 55 տարի աշխատել է «Հայէլեկտրո» գործարանում:Կարոտով է հիշում այդ տարիները, հոգին ջերմանում է.« Երբ որ էտ տարիներին արձակուրդ էի գնում,արձակուրդի կեսերին գնում էի կադրերի բաժին՝ ասում էի ընկեր Վարդանյան մի հատ ռազըվի պրոպուսկ տվեք մտնեմ տեսնեմ գործարանը ոնց ա: Հիմի իմ սիրտը մղկտում ա ,որ այդ գործարանը լիքը չղջիկ ու քոռ բու է լցվել»
Կենսաթոշակառու Վազգեն պապը անհատ ձեռներեց է: Պարտաճանաչ կատարում է կենսաթոշակային ֆոնդի ամենամսյա մուծումները: Հաշվիչ դրամարկղային մեքենա էլ ունի.
« Հիմա խոսակցություն է գնում ,որ ՀԴՄ-ներն էլ պիտի փոխեն, հիմի ես չգիտեմ մերը փոխվելու է, թե չէ, 50 հազար տվել առել եմ 180-200 հազար էլ պիտի տամ նորը առնեմ ու հնարավոր է փակվեմ,էլ չաշխատեմ»:
Վազգեն պապի արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից: Վանից գաղթած մոր ափսեն պահում է իր փոքրիկ թանգարանում: Աշխարհի շատ երկրներում է եղել,ամեն տեղից մի հետաքրքիր նմուշ է բերել.« Անիից բերել եմ,Աղթամարից բերել եմ, Լոնդոնից բերել եմ,Պարույր Սևակի գերեզմանից բերել եմ.....»։
Մեծ սեր ունի նաև կենդանիների հանդեպ, 2 կատու ունի: Ասում է,որ մայր ու որդի կատուները իր սարքավորումներին ոչ մի կրծող մոտ չեն թողնում:
Առողջությունից գոհ է, իր սարքած թոնրում դեռ սիրով խորոված է պատրաստում եւ հյուրասիրում: