Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարար ծառայության ամփոփագրից

Հասարակություն
3cbf8281cf979d88116573c6b2a2d8e0

Դեկտեմբերի 13-ին, ժամը 05.15-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Ս.Մատնիշյան փողոցի թիվ 179 տան տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.45-ին, մարվել` 05.56-ին:
Այրվել է Հ. Սեդրակյանին պատկանող տան տանիքից 16 քմ հատված:

Այրվել է տնակ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակում` «Աննա և Կարեն» ՍՊԸ-ին պատկանող փայտե շինությունններում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.15-ին, մարվել՝ 05.00-ին:
Ամբողջությամբ այրվել է տնակ` մոտ 80 քմ մակերեսով և հաջորդ տնակի տանիքը (մոտ 80 քմ):

Հրդեհ ավտոտնակում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 06.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 80 շենքի բակում գտնվող ավտոտնակում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.44-ին, մարվել` 06.51-ին:
Այրվել է Հ. Եգոյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 18 ՏՕ 279 պ/հ բեռնատար ավտոմեքենայի կողային հայելին և գորգ (մոտ 2 քմ):

Թունավորում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.55-ին տեղեկություն է ստացվել, որ սննդային թու¬նա¬վորման նախանշանով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Արեշի 15-րդ փողոցի թիվ 7 շենքի 35-րդ բնակարանի բնակչուհի` 1991 թ. ծնված Թ. Խաչատրյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:


Դեկտեմբերի 13-ին, ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Ջրառատ թաղամասում այրվում է լիմոնադի արտադրամասի տանիք:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.10-ին:
Ըստ նախնական տվյալների այրվել է Ռ. Ղազարյանին պատկա¬նող թիվ 534 տան տանիքից մոտ 100 քմ հատված և այնտեղ կուտակված մոտ 12 տ անասնակեր:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: