Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է ամենամարզականը

Հասարակություն
dbdd67a38c6e803dd9e42be8623222bb

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի կունենա ՀՀ նախագահի մրցանակների հանձնման արարողությունը լավագույն մարզական համայնքին, բակին և քաղաքային համայնքին:
Տարեսկզբից ստուգատեսին մասնակցության հայտ են ներկայացրել. լավագույն քաղաքային մարզական համայնքի համար՝ 9, լավագույն գյուղական մարզական համայնքի համար՝ 8 և լավագույն մարզական բակի համար՝ 9 մարզից մեկական համայնք և Երևան քաղաքից երեք վարչական շրջան (Ավան, Աջափնյակ, Շենգավիթ):

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովը, այցելել է հայտ ներկայացրած բոլոր համայնքները և կատարել ուսումնասիրություններ, որից հետո ընտրվել են հաղթողները և ներկայացվել ՀՀ նախագահի մրցանակի:
Միաժամանակ, միջոցառման ընթացքում կներկայացվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ընթացիք տարում, մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառում կատարված աշխատանքները, ինչպես նաև կամփոփվեն Հայաստանում և Արցախում 2012թ. անցկացված մարզական փառատոնի արդյունքները և կկատարվի պարգևատրման արարողությունը:

Այս մասին հայտնում է Նախարարության մամլո ծառայությունը։