Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիվանագետների անձնագրերը կլինեն կենսաչափային

Հասարակություն
c38b35b7b1ad5b8339fea47b0addf35b

Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի ծրագրի մոդիֆիկացման նպատակով կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 7.5 մլն դրամ, որով հնարավոր կլինի նախարարությունում տպագրել կենսաչափական դիվանագիտական անձնագրեր։ Այս առնչությամբ կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որով, մասնավորապես, առաջարկվում է օտարերկրյա պետություններում էլեկտրոնային անձնագրի համար պահպանել 65 հազար դրամ դրույքաչափը, իսկ 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու պետտուրքը սահմանել 30 հազար դրամ։

Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։