Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որ արթնանում ես, պետք է գործի գնաս» (տեսանյութ)

Հասարակություն
1e8ab0321ec4fe5fb95151cac73e291d

Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 38-ամյա Կարեն Ավետիսյանը փորձում է աշխատանք գտնել:

Արցախյան հերոսամարտի ազատամարտիկն իր ձախ ոտքը կորցրել է 1994թ. հայ-ադրբեջանական զինադադարի կնքումից ուղիղ երկու օր առաջ` թշնամու ականի պայթյունից:

Արդեն 18 տարի է չի կարողանում աշխատանք գտնել, ապրում է 79 հազար թոշակով: Ասում է, երբ իմանում են հաշմանդամություն ունես գործատուները հրաժարվում են ինչ որ բան առաջարկել: Կարենի խոսքերով, աշխատելու ցանկություն ունեն բոլոր հաշմանդամություն ունեցողները. «Որ արթնանում ես, պետք է գործի գնաս, թե չէ ողջ օրը տանը, ձանձրալի է»։

Կարենն այսօր հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպված տոնավաճառի մասնակիցներից մեկն է: Այստեղ մոտ 40 գործատուներ առաջարկում են ամենատարբեր աշխատանքներ՝ ծրագրավորողից մինչեւ կոշկակար: Կարենին հետաքրքրեց կոշկակարությունը:

«Ունիսոն» ՀԿ-ի կազմակերպած այս միջոցառման նպատակն է, որպեսզի գործատուներն ավելի հստակ պատկերացում կազմեն հաշմանդամություն ունեցողների ներուժի և մասնագիտական պատրաստվածության մասին, սակայն լինում են գործատուներ, որոնք հրաժարվում են մասնակցել:

«Ունիսոն»-ի տվյալներով՝ Երևանում հաշմանդամություն ունեցող աշխատունակ տարիքի մարդիկ կազմում եմ մոտ 100 հազար: