Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ կդիմի երկրորդ կարծիքի համար

Հասարակություն
cd9d9efa26f9f9044a2ddcf3da9aa127

«Երկու կարծիք» այսպես է կոչվում հայ բժիշկների ամագործակցությունը Գերմանիայի առաջատար բժիշկների կոնսուլիումի հետ։

Ծրագրի նախաձեռնությունը «Նաիրի» բժշկական կենտրոնինն է և Հայդելբերգի համալսարանական կլինիկայի կանանց հիվանդությունների և կրծքագեղձի ամբիոնի ղեկավար Քրիստոֆ Զունիի։

Կրծքագեղձի խնդիրներ ունեցող հայ կանայք երբ հետազոտությունների ենթարկվեն, եզրակացությունները կգրվեն գերմանացի բժիշկների կողմից։

Պրոֆեսորն արդեն 2 ամիսը մեկ Հայաստան է գալիս և անցկացնում վիրահատություններ։

Իսկ թե որքան արժեն այդ վիրահատությունները, և որքանով են մատչելի՝ հարցին պրոֆեսոր Զունը չպատասխանեց, թե ֆինանսական հարցերով ինքը չի զբաղվում։

Ծրագրի կազմակերպիչ Ռիմա Ամբրուստերը ասաց,որ գները տարբեր են կապված հիվանդության բարդությունից։

Կոնկրետ գումարի մասին նա չցանկացավ խոսել։
«Բարդ վիրահատությունների համար հիվանդը տեղափոխվում է Գերմանիա, ճանապարհածախսը հիվանդն է հոգում և դա կապ չունի վիրահատության արժեքի հետ»,- նշեց Ռիմա Ամբրուստերը։