«Մատաղիսի գործ»-ի վերջաբանը՝ դեկտեմբերի 18-ին
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 18-ին կկայացնի Մատաղիսի գործով երեք ամբաստանյալների դատավճիռը։ Մեղադրող կողմը պահանջել է Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7 տարի, իսկ Արայիկ Զալյանին եւ Մուսա Սերոբյանին՝ 8 տարի ազատազրկումով՝ այն հիմնավորմամբ, որ զոհերի հանդեպ բռնություն են գործադրել ոչ սպանելու նպատակով։
Նրանք մեղադրվում են 2003-ին Մատաղիսի զորամասում իրենց երկու ծառայակիցների անզգույշ սպանության մեջ։ Պաշտպանական կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այսօր իր ճառում նշել է, որ գործով այդպես էլ նոր ապացույցներ ձեռք չեն բերվել եւ այս տղաների վրայից պետք է հանվեն մեղադրանքները։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությունն ընթանում է արդեն 4,5 տարի։
Զոհերի հարազատները համոզված են, որ արդեն 9 տարի ամբաստանյալի կարգավիճակում գտնվող այս երիտասարդներն իրենց որդիների սպանության հետ կապ չունեն։ Հարազատները պահանջում են հանգիստ թողնել ամբաստանյալներին, որոնք երեք տարի անցկացրել են բանտերում եւ որոնց համար զինվորական դատախազությունն այսօր պահանջում է 7-8 տարվա ազատազրկում։
Մեղադրյալները բազմիցս լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ զինդատախազությունը իրենցից խոստովանական ցուցմունքներ է փորձել կորզել խոշտանգումների եղանակով։
Ամբաստանյալներից մեկի՝ Ռազմիկ Սարգսյանի, դեպքում խոշտանգումները տվել էին դրական արդյունք։
Ամբաստանյալը մանրամասնություններ է ներկայացրել սպանություններից, որոնց հիման վրա էլ 2005-ին նրանց դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։
Վերաքննիչ դատարանին այդ դատավճիռը չբավարարեց։ Ուղիղ մեկ տարի հետո Վերաքննիչը կայացրեց չապացուցված մեղադրանքի համար բացառիկ որոշում՝ ցմահ ազատազրկման դատապարտել երիտասարդներին։
Նույն տարվա դեկտեմբերին, սպանությունից երեք տարի անց, Վճռաբեկ դատարանը բեկանում է Վերաքննիչի դատավճիռը եւ Մատաղիսի գործն ուղարկում նոր նախաքննության