Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՈ անակնկալը՝ վարորդներին

Հասարակություն
d2a3c011c58e0614d4ffb68d17e1629d

2013-ը վարորդները կդիմավորեն նոր արագաչափերով՝ այս անգամ արդեն շարժական։ Թե քանիսը կլինեն դրանք և հատկապես որ փողոցներում կտեղադրվեն, դեռ որոշված չէ։ Նախնական տվյալներով դրանք կտեղադրվեն բնակավայրերից դուրս, չի բացառվում նաեւ Երևանում:

«Տվյալ պարագայում վարորդը չի իմանա, թե որտեղ է տեղադրված արագաչափ սարքը: Վարորդները թող անակնկալի չգան. իրենց արագությունը կարող է ֆիքսվել և համապատասխան վարչական տույժ նշանակվել», - «Ա1+»-ին ասաց ՃՈ Տեսանկարահանող սարքերի միջոցով խախտումների արձանագրման կենտրոնի պետ Արմեն Սարգսյանը։

Վարորդներին արդեն լավ ճանոթ արագաչափերից շարժական արագաչափերը տարբերվում են միայն նրանով, որ սրանք հնարավոր է տեղադրել այն փողոցներում, որտեղ ամենաշատն է գերազանցվում արագությունը։

«Կարող է մի ժամ լինել այս փողոցում, հաջորդ ժամին լինել մեկ այլ փողոցում»,- ասաց արագաչափ և տեսանկարահանող սարքեր ներկրող և տեղադրող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Վահագն Աղանիկյանը։

Շարժական արագաչափերի տեղադրումը ամանորյա միակ անակնկալը չէ վարորդների համար։ «Մինչև տարեվերջ կգործարկվեն 65 արագաչափ և 50 խաչմերուկներ կզինվեն տեսանկարահանող սարքերով»,- ասաց Վահագն Աղատիկյանը:

Տեսանկարահանող սարքերը կտղեդադրվեն միայն մայրաքաղաքում։ Այն վայրերում, որտեղ, ավելի հաճախ են խցանումներ ու պատահարներ լինում։ «Իսկ արագաչափերը, նույն վիճակագրական տվյալների վրա հիմնվելով՝ կտեղադրվեն մայրուղիներում», - ասաց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենը: