Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանխատեսվում է բուք

Հասարակություն
86b7c8ef9b9643db83af156bcd7dbf50

Դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին շրջանների զգալի մասում, 17-ին արևմտյան շրջաններում, 15-ին արևելյան շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին կնվազի 7-9, արևելյան շրջաններում`13-15 աստիճանով: Դեկտեմբերի 18-19-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով:

Իսկ Երևանում դեկտեմբերի 15-16-ը, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ճանապարհներին` մերկասառույց, հնարավոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ: 17-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Այս մասին տեղեկացնում է «Հայհիդրոմետը»։