Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

68 հայ շրջանավարտներ՝ 20 տարվա ընթացքում

Հասարակություն
11bfa76bbc9b4bb3ec0b65ae28459555

Հեռաբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալտիկյանը «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանավարտ է։

2009-ից 2010 թթ շուրջ 10 ամիս Լոս Անջելեսում մասնակցել է գիտական եւ պրակտիկ աշխատանքի կլինիկական նեղ մասնագիտացման ոլորտում։ Նա ուսումնասիրել է ստամոքս կերակրափողային ռետրուքս հիվանդությունը։

Նրա խոսքերով՝ բնակչության շուրջ 20-30%-ը ունի այդ հիվանդությունը եւ հաճախ այդ հիվանդությունը դրսեւորվում է կերակրափողում այրոցով, որը դրսեւորվում է պարբերաբար եւ ավելի հաճախ։ Այն կարող է առաջացնել առողջության համար լուրջ վտանգ։


Փորձից որոշ մասեր նա կիրառել է արդեն Հայաստանում, իսկ մյուս մասը` ոչ։

«Հետազոտման եղանակները այսօր հասանելի չեն շատերի համար, բուժման եղանակները՝ եւս»,- նշում է Հեռաբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալտիկյանը։

Այսօր Հայաստանի «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանավարտների գիտական համաժողով էր անցկացվում։ Այն նվիրված էր Հայաստանում ծրագրի գործունեության 20-ամյակին։ Ծրագիրը աշխարհում գործում էր 1946 թ-ից։

ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն, գիտաժողովի կազմակերպիչներից Խաչիկ Գեւորգյանը տեղեկացրեց, որ այս 20 տարիների ընթացքում այս ծրագրով 68 հայ շրջանավարտ է եղել։

Ծրագիրը հնարավորություն է տալիս ՀՀ գիտնականներին 6-ից մինչեւ 9 ամիս աշխատել ԱՄՆ-ի գիտական հաստատություններում։


«Այդ ծրագրի շրջանակներում շատ քիչ մարդկանց եմ ճանաչում, որոնք սովորել են եւ հետ չեն վերադարձել հայրենիք եւ այն եզակի ծրագրերից է, որոնց մասնակիցները վերադառնում են Հայաստան»,- տեղեկացրեց Խաչիկ Գեւորգյանը;