Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտ»-ում փետրվարի աշխատավարձ կստանան

Հասարակություն
af8851915b52fd225d7e02bb5fcb03a5

Մինչեւ դեկտեմբերի 20-ը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կստանան իրենց 2012թ փետրվար ամսվա աշխատավարձը։

Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ»-ի Արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին «Նաիրիտ» գործարանի հազարավոր աշխատակիցեր երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր՝ վստահ, որ Սերժ Սարգսյանի միջամտությունից հետո իրենց աշխատավարձ կտրվի։ Նաիրիտցիները պահանջում են իրենց վճարել 11 ամսվա աշխատավարձ։

Քիմիական երբեմնի գերհսկա «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը, սակայն շարունակում է մնալ անորոշ: Գործարանի 2700 աշխատակիցների կեսից ավելին հարկադիր պարապուրդում են, եւ ստանում են աշխատավարձի 1/3-ը:

« Նաիրիտը» փրկելու համար Էներգետիկայի նախարարությունը մրցույթ էր հայտարարել, սակայն այդպես էլ օպերատոր չգտնվեց:Իսկ նոր մրցույթ դեռեւս չի հայտարարվել: