Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը հրավերն ընդունեց

Հասարակություն
8cdf1f138ab4578073cdfbc4f521125b

Պարոն Փափազյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը համագործակցության առաջին քայլերն է կատարում Հայաստանի մի շարք գերատեսչությունների, մասնավորապես Ֆինանսների և Տարածքային կառավարման նախարարությունների հետ: Համագործակցության հաջորդ ոլորտը, ըստ հյուրի,գյուղատնտեսությունն է, և իրենք պատրաստ են ներկայացնել կազմակերպության զեկույցը` գործակցության հնարավորությունների երեք կարևոր սեկտորներով`

- Ոռոգման համակարգի բարելավում:

- Տարածքների կառավարում և զարգացում համայնքների միջոցով:
- Շուկայի ապահովածության որակի և նորմերի ուսումնասիրություններ:
«Շնորհակալությամբ ենք ընդունում համագործակցության հրավերը և պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել նախապատրաստական բոլոր աշխատանքներին»,- նշեց նախարար Սերգո Կարապետյանն` առաջարկելով հնարավորինս հանգամանորեն ներկայացնել գործակալության դիտարկումները, վերջիններիս կոնկրետ ծրագրային լուծումներ տալու համար: