A
A
200 մեքենա՝ խցանման մեջ
Արագածոտնի մարզի Արա գյուղ-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ավտոճանապարհը մերկասառույցի եւ մառախուղի հետեւանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է, մոտ 200 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ:
Բախվել են 10 ավտոմեքենա, որի հետեւանքով երկու քաղաքացի ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։