Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում՝ «գենդերային զգայուն քաղաքականություն» (տեսանյութ)

Հասարակություն
f705db94814a588d5c3aedbc07a61101

Այսօր Երեւանում տեղի ունեցավ «Մասնակցություն հանուն փոփոխությունների» գրքի շնորհանդեսը և հետազոտական ծրագրի արդյունքների քննարկումը:

ՕՔՍՖԱՄ կազմակերպությունը «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ իրակականացրել են ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. ընտրությունների գենդերային առանձնահատկությունների ուսումնասիրությանը նվիրված հետազոտական ծրագիր: Ծրագրի արդյունքները ամփոփվել և հրապարակվել են «Մասնակցություն հանուն փոփոխությունների» գրքում:

Ըստ հեղինակների՝ հետազոտության տվյալները հավաստում են, որ օրենսդիր մարմնում կին պատագամավորների թվի ավելացումը կհանգեցնի սոցիալական, առողջապահական խնդիրների, սոցիալապես անպահով խավերի, երեխաների և կանանց հիմնահարցերի նկատմամբ ուշադրության և հոգածության մակարդակի բարձրացման, քաղաքականության և որոշումների ընդունման գործընթացի հումանիզացմանը:

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ ընտրական օրենսգրքում 20% նվազագույն գենդերային քվոտայի սահմանումը չապահովեց ցանկալի ցուցանիշներ: ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման կազմում կին պատգամավորները կազմեցին ընդամանը 10,7%: Փորձագետների կարծիքով, խնդրի պետք է լուծել Ընտրական օրենսգրքում գենդերային քվոտայի նվազագույն շեմը 30% սահմանելու և համամասնական ընտրացուցակներում ռոտացիայի գենդերային սկզբունք ամրագրելու միջոցով, որի շնորհիվ ցուցակից դուրս եկած կամ մանդատից հրաժարված կին գործչին կփոխարինի ցուցակով հաջորդ կին թեկնածուն:

Գենդերային քաղաքականության ոլորտում նկատելի են որոշակի ձեռքբերումներ` ՀՀ կառավարությունը հաստատել է Գենդերային քաղաքականության հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, կան դրական տեղաշարժեր կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ հանրային կարծիքում:

Այնուհանդերձ, հետազոտական խմբի գնահատականներով` ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը դեռևս մնում է գենդերային առումով ոչ բավարար զգայուն: ԻրավիՃակի բարելավմանը կարող է նպաստել «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքի» ընդունումը, ինչը ներառված է Հայաստանի՝ Եվրամիության հետ «Արևելյան գործընկերության» ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկում և բխում է քաղաքական կյանքի ժողովրդավարացման շահերից: