Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական գամփռը կարող է գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ում (տեսանյութ)

Հասարակություն
a9d82a9fb2182c6a242168dbcb2124f6

Հայկական գամփռը կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել որպես աշխարհի ամենահին գելխեղդ։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը։

«Քանի որ 2011 թվականին հայկակական գամփռն արդեն աշխարհի 65 երկրների կողմից ընդունվել է որպես աշխարհի ամենահին գելխեղդ, մենք որոշեցինք պայքարել, որ մեր գամփռը գրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից»,- ասաց Վիոլետա Գրիգորյանը։

Կինոլոգիական միության անդամները ասուլիսին էին եկել 5-ամյա գամփռի հետ, որին ապագայում պատրաստվում են տարբեր միջազգային մրցույթների ներկայացնել։

Վիոլետա Գաբրիելյանը համոզված է որ գամփռը կգրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ըստ նրա՝ դրա համար պետք է աշխատելու մեծ ցանկություն ու կամք, որն իրենք ունեն և որոշակի ֆինանսական աջակցություն. «Մենք դիմել են Տիգրան Սարգսյանին և Տարոն Մարգարյանին և նրանք խոստացել են օգնել մեզ այդ հարցում»։