A
A
600000-ոց տոնածառը հիասթափեցրեց
Գորիս քաղաքի Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակում դեկտեմբերի 21-ից արդեն վերջնական տեսքով տեղադրվել է ամանորյա տոնածառը, որն իր տեսքով հիասթափեցրել է գորիսեցիներին:
«Ուղղակի խոսքեր չես գտնում, երբ նայում ես խղճուկ տոնածառին, միայն զգում ես, որ ըստ արժանվույն չեն վերաբերվել մեզ, էլ չենք խոսում «շքեղ» զարդարանքի մասին: Կարծում եմ` քաղաքապետարանը պետք է այնպես աներ, որ Նոր տարվա շունչն իրոք զգացվեր Գոիսում. փողոցները գեղեցիկ զարդարեր, ամանորյա լույսեր անցկացներ, նորմալ տոնածառ դներ», - հիասթափված ասացին մեզ հետ զրուցած բնակիչները:
Ի դեպ, այդ տոնածառի համար Գորիսի համայնքի բյուջեից
նախապես հատկացվել է 500. 000 ՀՀ դրամ, իսկ հետո ավելացվել է 100. 000 ՀՀ դրամ:
Մանրամասներն այստեղ