A
A
Նոր տարուց կզրկվեն աշխատանքից (տեսանյութ)
«Սասունցի Դավիթ» կայարանի գետնանցումում մոտ 40 կրպակատեր հունվարի 1-ից աշխատանք չի ունենա:
Ըստ կրպակատերերի՝ պայմանագրերի դադարեցման պատճառը գետնանցումի վերանորոգումն է, որից հետո դեռ պարզ չի՝ նրանք կշարունակեն աշխատել, թե ոչ:
Բնակիչների խոսքերով, գետնանցումն էլ պատկանում է երկու տարբեր ընկերության:
Մի մասը Մետրոպոլիտենինն է, մյուսը` «Հարավ-Կովկասյան Երկաթուղի» ընկերությանը:
Մետրոպոլիտենին պատկանող հատվածի կրպակատերերին խոստացել են, որ իրենք շարունակելու են աշխատել, եթե համաձայնեն վերանորոգել և գետնանցումը դարձնել եվրոպական ստանդարտներին համապատասխան:
Կրպակատերերի վստահեցմամբ, իրենք անգամ նախագիծ են մշակել ու ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որն էլ իր հավանությունն է տվել:
Մանրամասները տեսանյութում