«ԿՈՆՏԱԿՏ»-ն այլեւս անթույլատրելի է
Ուժը կորցրած են ճանաչվել «Կոնտակտ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պարզվել է, որ «ԿՈՆՏԱԿՏ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատոր հանդիսացող ЗАО АКБ «Русславбанк»-ի կողմից անհիմն և առանց որևէ պատճառաբանության, խախտելով հայաստանյան մի շարք առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթները, չի ապահովվել (դադարեցվել է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում իր համակարգից օգտվելու՝ բանկերի իրավունքը, ինչը կարող է վտանգել Հայաuտանի Հանրապետությունում ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը՝ համաձայն «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի: Միևնույն ժամանակ, համակարգերի օպերատորի նման վարվելակերպը և ռազմավարությունը կարող է առիթ հանդիսանալ ցանկացած պահի, հաշվի չառնելով պայմանագրային դրույթները կամ առանց հիմնավոր պատճառաբանությունների դադարեցնելու վճարահաշվարկային համակարգից օգտվելու՝ ՀՀ բանկերի իրավունքը:
Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի 4-րդ կետի 4.4 ենթակետը, 4.1. ենթակետի «զ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «ԿՈՆՏԱԿՏ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները;
Ուժը կորցրած է ճանաչվել նաեւ «Բլիզկո» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պարզվել է, որ «ԲԼԻԶԿՈ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի կողմից չեն պահպանվել Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված §Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին¦ ուղեցույցի (այսուհետ՝ Ուղեցույց) 4.1 կետի «զ» ենթակետի պահանջները, ինչը կարող է վտանգել Հայաuտանի Հանրապետությունում ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:
Այս մասին հայտնում Է ԿԲ մամլո ծառայությունը։