Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը՝ իր հրաժարականի պահանջի մասին (տեսանյութ)

Հասարակություն
f92b7dffb94e44583cfa49e60e1b4d98

«Թռչկան» ջրվեժի եւ բնության 24 հուշարձանների անձնագրավորումը, ինչպես նաև «Արփի լիճ» ազգային պարկի բացումը Բնապահպանության նախարարությունը համարում է տարվա ձեռբերում: Նախարար Արամ Հարությունյանը չի ժխտում, որ ունեցել է են նաեւ բացթողցումներ. «Մանրաձկի բացթողումը նույնպես բացթողում է»։

Լրագրողների հետ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում պարոն Հարությունյանն այսօր տեղեկացրեց, որ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթը կանցկացվի տոներից հետո:

Ինչ վերաբերում է Հրաչյա Հովակիմյանին արգելոցի տնօրենի պաշտոնակատար նշանակելու հետ կապված դժգոհություններին, ապա նախարարը այստեղ իր կողմից թույլ տված խախտում չի նկատում;

Խոսրովի արգելոցի նկատմամբ ուշադրությունը մեծացավ, երբ բնապահպանները այնտեղ որսագողության դեպքեր արձանագրեցին;

Պարոն Հարությունյանի կարծիքով երբեմն բնապահպանները խնդիրը անհարկի ուռճացնում են; Իսկ իր պաշտոնակությունը պահանջողներին էլ հանգիստ է վերաբերում. «Դա իրենց իրավունքն է եւ պարզապես ուզում եմ ասել, որ մեր նախարարությունում շատ լավ թիմ կա եւ պատրաստ է իր առջեւ դրված բոլոր խնդիրները լուծել եւ կարգավորել»։

Իսկ ահա բնապահպան Ապրես Զոհրաբյանը պնդում է. «Մենք կարծում ենք, որ այդ տեսակ նախարարը չի կարող պաշտոնավարել»։

Ի տարբերություն նախարարի բնապահպան Ապրես Զոհրաբյանը, գտնում է, որ 2012թ. այս ոլորտում պետական կառավարումը մեղմ ասած եղել թերի. «Կատաստրոֆիկ վատ, չի կարելի այդչափ բարձիթողի թողել խնդիրները»։