Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիից գնացքի տոմս էլ չի եղել

Հասարակություն
1de539a727a6131860259877f020760b

Գյումրի-Երևան ավտոճանապարհի՝ բքի և մերկասառույցի պատճառով փակ լինելու արդյունքում այսօր Գյումրիից Երևան ուղևորները մեկնել են գնացքով: «Գյումրի» կայարանում ուղևորների հոսքն այնքան մեծ է եղել, որ սպասարկող անձնակազմը անակնկալի է եկել: Վաճառվել են բոլոր տոմսերը, և ոչ միայն նստատեղեր չեն եղել, այլև նույնիսկ կանգնելու տեղեր չեն եղել, և մարդկանց մեծ մասը Գյումրուց Երևան հասել է ոտքի վրա կանգնած: «Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք այսօր երկրորդ գնացքը ճանապարհել Երևան, քանի որ արտակարգ է պահը: Ժամը 18-ին գնացքը Երևան ճանապարհել ենք, մարդկանց զգալի մասը դուրս է մնացել, և նրանց մենք կճանապարհենք հենց գնացքը Երևանից վերադառնա, դա կլինի այսօր՝ ժամը 20-ին»,- փոխանցել է Գյումրիի կայարանապետ Վահան Գասպարյանը: «Գալա» ՀԸ