Փրկարարներն օգնել են ծննդկանին
Հունվարի 8-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի բնակչուհուն անհրաժեշտ է տեղափոխել ծննդատուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ծննդկան` 1992 թ. ծնված Լալա Շմավոնյանին տեղափոխել են Արթիկի բժշկական կենտրոն:
Ծննդաբերությունը բարեհաջող անցել է, ծնվել է աղջիկ:
Մեքենաներն արգելափակվել են
Հունվարի 7-ին, ժամը 10.43-ից մինչ 17.55-ը Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկն ամենագնաց մեքենայով Շենավան-Արագած, Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհահատվածներում ձյան արգելափակումից դուրս է բերել 23 տրանսպորտային միջոց:
***
Նույն օրը, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ`ամենագնաց մեքենայով:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել 6 տրանսպորտային միջոց:
***
Նույն օրը, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետևանքով Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ` ամենագնաց մեքենայով:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաների ուղևորներին (19 մարդ) տեղափոխել են Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատ:
***
Նույն օրը, ժամը 22.46-ից մինչ 04.00-ն Ապարանի մարտական հաշվարկն ամենագնաց ավտոմեքենայով Ափնա-Արա, Նիգավան-Ալագյազ ճանապարհահատվածներում ձյան արգելափակումից դուրս է բերել 3 ավտոմեքենա, իսկ 2 ավտոմեքենաների ուղևորների` տեղափոխել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատ:
***
Հունվարի 8-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Արագած-Ալագյազ-Գեղարոտ ճանապարհահատվածում ձյան արգելափակումից դուրս են բերել 6 տրանսպորտային միջոց, որոնց 2 ուղևորներին տեղափոխել են Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատ: