Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնակիցները հայտնի են

Սպորտ
22b5dd8e18967bad2263a92c32a05056

2013 թվականի շախմատի Հայաստանի առաջնություններին, որոնք տեղի կունենան հունվարի 11-21-ը Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, հանդես կգան 10-ական մասնակից:

Հատկապես ուժեղ կազմ է հավաքվել տղամարդկանց առաջնությունում, որտեղ 10 շախմատիստներից 8-ը գրոսմայստերներ են. Հրանտ Մելքումյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Արման Փաշիկյան, Ավետիք Գրիգորյան, Զավեն Անդրիասյան, Տիգրան Քոթանջյան, Ռոբերտ Աղասարյան (բոլորն էլ Երեւան), Սամվել Տեր-Սահակյան (Վանաձոր), Հովիկ Հայրապետյան (Ստեփանակերտ):

Կանանց առաջնությանում հանդես կգան երկու գրոսմայստեր եւ 4 միջազգային վարպետներ՝. Եվգենիա Դոլուխանովա (Խարկով), Սիրանուշ Անդրիասյան (Էջմիածին), Աննա Հայրապետյան, Արմինե Բաբայան (Երեւան), Նարինե Գասպարյան, Հասմիկ Ղամբարյան (Վանաձոր), Մարիանա Գասպարյան (Գյումրի), Նաիրա Մովսիսյան, Դիանա Մնացականյան (Աբովյան), Լուսինե Կարապետյան (Սիսիան):