A
A
Պուտինի առաջարկը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ օրինագիծ է ներկայացրել Պետական դումա, որը նվիրված է պայմանավորված խաղերի դեմ պայքարին:
Այդ փաստաթուղթը նոր լրացումներ կմտցնի «Սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի» մասին եւ ՌԴ քրեական օրենսգրքերում, որպեսզի օրենքով պայքար մղվի սպորտային պաշտոնական հանդիպումների արդյունքների վրա այս կամ այլ ձեւով ազդելու դեմ:
Մասնավորապես, խաղը պայմանավորված կհամարվի, եթե պարզվի, որ ցանկալի հաշիվ ապահովելու համար կաշառվել են մրցավարները, մարզիչները, մարզիկները, ակումբների ղեկավարները կամ հանդիպման կազմակերպիչները:
Վլադիմիր Պուտինի առաջարկով սպորտի հետ կապ ունեցող մարդիկ այլեւս խաղադրույքներ կատարելու իրավունք չեն ունենա: