Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհները փակ են

Հասարակություն
f9e2007792dcff0b22a5beda06cc08ae

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.

Հունվարի 10-ին հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Ձնաբքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Հարթավան- Արագյուղ, Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհներն ու Սելիմի լեռնանցքը:

Անբավարար տեսանելիության եւ առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Թալին-Մարալիկ-Գյումրի, Արագած-Սպիտակ, Արթիկ-Մանթաշ-Ալագյազ ավտոճանապարհները:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: