Կարող են մտնել ՀՀ՝ առանց անձնագրի
Հունվարի 7-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը, համաձայն որի ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն շնորհված և դեռևս ՀՀ քաղաքացու անձնագիր չստացած անձանց համար սահմանվում է Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ:
Այսինքն` ՀՀ ոստիկանության ԱՎՎ տրված պաշտոնական ծանուցագրով քաղաքացին կարող է ժամանել Հայաստանի Հանրապետություն: Սահմանային անցման կետերում քաղաքացու անձնագրային տվյալները կհամադրվեն քաղաքացիություն ստացած անձանց նոր ստեղծվող տվյալների շտեմարանի հետ և նրան կթույլատրվի առանց վիզայի մուտք գործել ՀՀ:
ՀՀ կառավարության 2012թ.-ի վերջին` դեկտեմբերի 27-ի, նիստում որոշումն ընդունելիս այս արտոնության սահմանումը հիմնավորվել էր այն հանգամանքով, որ ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն շնորհվելուց հետո, ՀՀ օրենսդրության համաձայն, երդման արարողությունը կարող է անցկացվել նաև Հայաստանում, և ՀՀ Նախագահի աշխատակազմում տեղի ունեցած քննարկումների ընթացքում առաջարկվել է սահմանել արտոնություն և ազատել տվյալ անձանց ՀՀ մուտքի վիզա ունենալու պահանջից:
«Փաստինֆո»