Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անհերթ բուք»

Հասարակություն
23afa0efdc921d89981ff20469831c41

2013թ. առաջին բեռնափոխադրումը Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիան նախատեսում իրականացնել հունվարի երկրորդ կեսից միայն։

«Աստծուն աղոթում ենք, որ ձյուն քիչ լինի»,- ասում է ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբաձումյանը։ Ըստ պարոն Համբարձումյանի` բեռանփոխադրողների միակ խնդիրն այսօր կապված է եղանակային պայմանների հետ:

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի բոլոր 420 բեռնատարները ամանորյա տոների ընթացքում հասցրել են ՌԴ-ից վերադառանալ Հայաստան կամ մեր երկրից բեռները Լարսով արտահանել;


Ի տարբերությւոն Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի «Հայաստանի ավտոմոբիլային Ճանապարհների տնօրինություն» ընկերությունն այնքան էլ լավատես չէ;

Փոխտնօրենը բեռնափոխադրողներին խորհուրդ է տալիս, այս ընթացքում ճանապարհ դուրս չգալ: Ներկայիս եղանակային պայմանները նա բնութագրում է «անհերթ բուք»

«Հայաստանի ավտոմոբիլային Ճանապարհների տնօրինություն» պայմանագիր ունեն 36 կազմակերպության հետ, որոնց հետ իրականացնում են 3 500 կմ միջպետական եւ հանրապետական ճանապարհների մաքարման աշխատանքներ.

«Այդ բքի ժամանակ աշխատելը, մաքրելն անիմաստ է, քանի որ մաքրելուց ընդամենը 10-15 րոպե հետո նորից փակվում է ճանապարհը ու փակվում ավելի հաստ ձյան շերտով, քանի որ եթե ճանապարհը մաքրում են, կողքն առաջանում են կույտեր, արդեն բքի պատճառով այդ ձյան հաստությամբ է ճանապարհը փակվում»,- ասում է փոխտնօրեն Ավագ Պետրոսյանը։

Իսկ այն արկածախնդիր վարարդներին, որոնք շտապում են ճանապարհ ընկնել, նա հորդորում է զինվել ձմեռային անվադողերով եւ անվտանգության հատուկ շղթաներով: