Դուռը բացել են ու տեղափոխել հոգեբուժարան
Երևանի Պ. Սևակի 13/4 տան բնակիչը հոգեկան անհավասարակշիռ վիճակում փակվել է տանը։ Դուռը բացելու համար կանչել են փրկարարներին
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որից հետո շտապօգնության ծառայության աշխատակիցները 1965 թ. ծնված Մ. Մարտիրոսյանին տեղափոխել են «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Նորքի հոգեբուժական կլինիկա:
Հայտնաբերվել է դի
Հունվարի 14-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 16--րդ շենքի 31-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1938 թ. ծնված Ռիմա Նիկոլյանի դին:
Մեքենաները ձյան մեջ
Հունվարի 14-15-ը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհից փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ձյան մեջ արգելափակված հինգ, իսկ Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհից` երեք ավտոմեքենա:
Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում փրկարարները ձնակույտից դուրս են բերել 15 ավտոմեքենա:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։