«Աղ ու հաց»՝ ընտրությունների շեմին
«Ռեինկարնացիա» ռեգգի-խումբը նախագահի որեւէ թեկնածուից նախընտրական քարոզարշավի մասնակցության առաջարկ չի ստացել. Այսօր խմբի նոր՝ «Աղ ու հաց» կոչվող ձայանսկավառակի շոնհանդեսին հայտարարեց մենակատար Ռոլանդ Գասպարյանը;
«Այդ ժամանակ , կարծում եմ, որ մենք Հայաստանում չենք լինի, դրա համար ենք էլի մենք արել, գնանք ու այդ ամեն ինչից հեռու լինենք, թե չէ հետո բան լինի` տանեն ծեծեն-մեծեն: Դրա համար մենք մեզ հեռու ենք պահում տենց բաներից»,- կես-լուրջ, կես -կատակ ասաց նա։
Երգչի համար որեւէ նշանակություն չունի, թե որտեղ հանդես կգան համերգով եւ ով կլինի իրենց լսարանը. «Նույն քարոզարշավին գալիս են մարդիկ, որոնք այդ ամեն ինչի հետ կապ չունեն, մեկին 5000 են տվել, մեկին 10 000 են տվել, մեկին ձեթ են տվել, մեկին` յուղ, էտ դրա համար են եկել էտ մարդիկ: ետ համերգին եկող մարդկանց ցավը տանեմ, սաղ էլ լավ մարդիկ են»
Ի դեպ, 2 ու կես տարի խումբը ոչ մի ձայնասկավառ չէր թողարկել. «Աղ ու հաց»-ը լույս է տեսել 3000 օրինակով, որոնք անվճար է բաժանվելու.
«Ռեինկարնացիա» ռեգգի-խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը բացատրեց, «քանի որ աղ ու հացը չի ծախսվում, այդ պատճառով էլ ալբոմը չի վաճառվում, ու բոլորի համար լինելու է անվճար»:
Խմբի նոր ձայնասկավառակի երգերը հնարավոր կլինի անվճար ներբեռնել նաեւ համացանցից: