Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրթիռներ գերեզմանատան մոտ

Հասարակություն

Երեկ Մրգավան գյուղի գերեզմանոցին կից արտեզյան ջրերի մոտ հրթիռներ են դրվել։

Շտապ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 4 հատ` 68 սմ երկարությամբ և մեկ` 28 սմ երկարությամբ հրթիռի նմանվող ականներ:

Հայտնաբերվածը վնասազերծման և տեղափոխելու նպատակով հանձնվեց ԱԻՆ Արարատի մարզի փրկարար ծառայության աշխատակիցներին:
Զինամթերքը կամավոր հանձնողի ինքնությունը ճշտվել է:
Կատարվում է քննություն:
Ոստիկանությունը հերթական անգամ զգուշացնում է` «ապօրինի զենք-զինամթեք ունեցողներին` Ձեր և ձեր ընտանիքի անդամների անվտանգությունից ելնելով` ինքնակամ հանձնեք վտանգավոր պահուստը: Այդ դեպքում ոչ միայն կազատվեք քրեական պատասխանատվությունից, այլև զերծ կմնաք ողբերգական պատահարներից»: