A
A
«Ազատություն»-ը նոր տնօրեն ունի
Քեւին Քլոզը մեկ տարի ժամկետով նշանակվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնակատար։
Քեւին Քլոզը 72 տարեկան է, նա եղել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը 1994-97 թվականներին, երբ ռադիոկայանի կենտրոնակայանը տեղափոխվում էր Մյունխենից Պրահա։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ 1997-98 թվականներին պաշտոնավարել է որպես ԱՄՆ-ի տեղեկատվական գործակալության Միջազգային հեռարձակման բյուրոյի տնօրեն, իսկ 1998-2008 թվականներին եղել է Միացյալ Նահանգների հանրային ազգային ռադիոյի նախագահը, 2008-ին հռչակվել է պատվավոր նախագահ։ 2009-2012 թվականներին աշխատել է որպես Մերիլենդի համալսարանի «Ֆիլիպ Մերիլ» ժուռնալիստիկայի քոլեջի դեկան, շարունակում է դասավանդել այնտեղ։