Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն.կան փակ ճանապարհներ

Հասարակություն
004c27147bf9dcc09270d61254337461

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 10.30-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Մեղրի-Երևան, Վերին Գետաշեն-Մադինա և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Վարդենիս-Սոթք, Ծաղկավան և Գեղաձոր,  Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: