Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչական տույժեր կկիրառվեն

Հասարակություն
22d5c1280f4724ca4cf380ba802ee40f

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է վարչական շրջաններում ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու որոշման պահանջների կատարումը: Հանձնարարվել է պայմանագրային պարտավորությունները չկատարող բոլոր տնտեսվարողների նկատմամբ կիրառել «Առևտրի և ծառայությունների» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքներով նախատեսված վարչական տույժեր:

Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի տրանսպորտային երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների արդյունքում մայրաքաղաքի երթուղիներում այսօր արդեն չկան «ՌԱՖ» և «Երազ» մակնիշի, ինչպես նաև շահագործման 15 տարին լրացած փոխադրամիջոցներ:

Այս մասին հայտնում է Քաղաքապետարանի մամլո ծառայությունը։