A
A
Փամփուշտ` ուղևորի մոտ
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Ըստ ոստիկանության՝ օդանավակայանի հատուկ զննման ծառայության բաժնի աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1983 թ. ծնված Մակար Գ.-ի դրամապանակից հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Մակար Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: