Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիպում ոստիկանությունում

Հասարակություն
6159a81e739b1f1c7f51f88b4838d6e4

Հունվարի 24-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության իրավական վերլուծաբան Էլիսսաֆետ Քարաջիանիդուին և կրտսեր իրավաբան Քսենյա Դաշուտինային:

Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրություններին նախորդող շրջանում իրականացվող աշխատանքը, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման, ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի ուսուցման և այլ ուղղություններով:

Վարդան Եղիազարյանն ընդգծեց, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում ձեռնարկում է բոլոր միջոցները՝ նախագահական ընտրությունների ընթացքում, ինչպես և նախընտրական փուլում օրենքով վերապահված գործառույթներն անթերի կատարելու համար:

Հյուրերին հետաքրքրում էին ընտրությունների ժամանակ իրավախախտումների հայտնաբերման դեպքում ոստիկանության գործողությունները և նման դեպքերի քննության կարգն ու ժամկետները:

Նրանք ներկայացրին իրենց դիտարկումներն ու նկատառումները և հավաստեցին ընտրությունների շրջանում ոստիկանության հետ համակողմանի համագործակցության իրենց պատրաստակամությունը:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։