A
A
Սպառնացել է ինքնահրկիզվել
Երեկ՝ ժամը 20.22-ին, տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին Լոռու մարզի Վանաձորի դատարանի վարչական շենքում սպառնում է ինքնահրկիզվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են 51 ամյա Սերգեյ Մանուչարյանի ինքնահրկիզման փորձը և տեղափոխել Վանաձորի ոստիկանական բաժանմունք:
Հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել դատարանի և դատախազության շենքերի մոտակայքում:
Թունավորումներ
Թունավորման նախանաշաններով երեկ՝ ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի և «Ավստրիական մանկական» բժշկական կենտրոններ են տեղափոխվել Մարալիկի Շիրակացի 50 տան բնակիչներ` 54 ամյա Սուսաննա, 10 ամյա Սուսաննա և 3 ամյա Սոնա Համբարյանները:
Ըստ բժիշկների` երեխաների առողջական վիճակը բավարար է, իսկ Ս. Համբարյանինը` միջին ծանրության: